211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «Hyundai», «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2089 դիտում article-date 10:59 08-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Դ.-ի վարած «Hyundai» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Սասուն Բ.-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Անտոն Մ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անտոն Մ.-ն, վերջինիս ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 28-ամյա Աղվան Մ.-ն, 68-ամյա Լևիկ Օ.-ն և 48-ամյա Կարեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և նույն վաշտի 1-ի դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Գալստյանն ու Արթուր Հակոբյանը: 
 
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո ստեղծվել էր արհեստական խցանում և միայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը կարգավորվեց: 
 
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր