211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Մալաթիայի թաղապետարանի դիմաց հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի․ օպերատիվ են գործել հրշեջ փրկարարները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2584 դիտում article-date 18:32 04-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանը և պարեկ Արմենակ Խաչատրյանը։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում առաջացած կրակի տարածումը ապա մարել այն, ինչի հետևանքով հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր