ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, հզոր բանակ ենք ունենալու, անվտանգ երկիր է լինելու, շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու. Խաչատուր Սուքիասյան
Ինձ մոտ այնպիսի մի կարծիք կա, ոնց որ մեր ընդդիմությունն այլմոլորակայիններ լինեն: Լավ տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, համաշխարհային հարթակներում, որոնք են երկրների խնդիրները, պատերազմական երկրներ, տնտեսական պայքար: Այս մասին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ խաղաղությունն ամեն ինչի հիմքն է. «Խաղաղությունը նրա համար է, որպեսզի դու կարողանաս քո երկրում բարեկեցություն ապահովես, կարողանաս քո հասարակությանն արժանի կենցաղ ապահովես, արժանի կյանք ապահովես: Հիմա մեզնից ինչ են ուզում, երբ են այդ կուսակցությունները կարևորվել, կարևորվել են այն ժամանակ, երբ Հայաստանում վիճակը ծանր է եղել, մինչև անգամ սնունդ չի եղել, երբ պատերազմ է եղել, ավելի են կարևորվել, զբաղված են եղել անօրինական գործունեությամբ, անօրինական ինչ-որ հարցեր լուծելով:
Մեր ընդդիմությունը, ուրիշ քաղաքացիների, որոնք մոլորված են կամ ինչ-որ քարոզներ են անում, ուզում եմ դիմել մեր այդ քաղաքացիներին էլ՝ ՀՀ-ն զարգանալու է, բոլոր ինստիտուտները գործելու են, Հայաստանը հզոր բանակ է ունենալու բոլոր ժամանակներում, անվտանգ երկիր է լինելու: Կոչ եմ անում՝ ոչ մի քաղաքական ավանտյուրաների մի տրվեք, ոչ մեկին մի լսեք, մենք շատ ուժեղ պետություն ենք ստեղծելու, ստեղծելով գնում ենք, եթե ուզում եք, եկեք մեզ միացեք, դուք էլ մաս կազմեք»: