211652_close_icon

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 սանտիմետրով

views-count298 դիտում article-date 12:28 02-10-2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 29-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, 2025 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ 

2025 թվականի հունվարից սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 101 միլիոն 10 հազար խորանարդ մետր ջուր։ 

Այս տարվա հունիսից մինչ սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 154 միլիոն 880 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ 

Նմանատիպ նյութեր