Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախօրեին՝ սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է DataLex տեղեկատվական համակարգից։
Նա Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 մլն դրամ, որից 3 միլիոնը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Պատգամավորի ներկայացրած հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Սամվելի Շիլաջյանին։