Պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ օրակարգում չի ներառվի. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ԱԺ կանոնակարգում այս մասին հստակ է գրված։
Սիմոնյանի խոսքով՝ ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ՝ հրապարակման ձևի․ «Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Այլ հարց, թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»։
Սիմոնյանը նաև նշել է, որ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանում կանոնակարգ օրենքը. «Ես իրեն հարգելով՝ կանոնակարգ օրենքի մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել և երեք նույնական պատասխան ստացել»։
Նա նաև ասել է, որ Քոչարյանի հետ որևէ վեճ չի տեսնում, կա մենաբանության խնդիր։