Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի:
Ժաննա Անդրեասյանը հատկապես շեշտել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքի անհրաժեշտությունը՝ որակի ու ժամկետների պահպանման տեսանկյունից։
Քննարկվել է նաև աշխատանքների պլանավորումը՝ հաշվի առնելով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հուշահամալիրի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը։