211652_close_icon

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի. այն պետք է օրինակ լինի աշխարհի համար. Գագիկ Ծառուկյան

views-count478 դիտում article-date 21:16 29-09-2025
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կից տեսանյութով.

Սեպտեմբերի 29-ը եզդի ժողովրդի միասնության և համերաշխության օրն է։

Այս օրը աշխարհի տարբեր անկյուններից եզդիները գալիս են Հայաստան՝ ուխտագնացության դեպի Ակնալիճ, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը։ Տաճարը տարիներ շարունակ դարձել է հավատքի, համախմբման ու ազգային ինքնության կենտրոն՝ շնորհիվ այն կառուցողների նվիրումի։

Հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Մենք ուս-ուսի տված կռվել ենք, պայքարել խաղաղության և արդարության համար։ Մեր այս եղբայրությունը պետք է օրինակ լինի աշխարհի համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր եզդի բարեկամներին այս տոնի առթիվ՝ մաղթելով միասնություն և զորություն։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր