211652_close_icon

Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը

views-count472 դիտում article-date 12:21 28-09-2025
ՄԱԿ 80-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն ու Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու տարածաշրջանում համագործակցության խթանումը:

Շեշտվել է, որ երկկողմ ակտիվ փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և փոխվստահության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցերի շուրջ:

 

Նմանատիպ նյութեր