211652_close_icon
views-count889 դիտում article-date 16:59 25-09-2025

Վահագն Խաչատուրյանն ու Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքը քննարկել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Կոստանդնուպոլսի Արքեպիսկոպոս և Էկումենիկ Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանության գործում համագործակցության հնարավորությունները։ Կողմերը կարևորել են համամարդկային նշանակության մշակութային արժեքների պաշտպանության հարցը՝ ընդգծելով դրա համընդհանուր կարևորությունն ու արդիականությունը։

Անդրադարձ է կատարվել նաև մարդասիրական գործունեությանը և հումանիտար խնդիրներում գործակցությանը։ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նորին Սրբության հումանիտար գործունեությունը և այդ ուղղությամբ ցուցաբերած պատրաստակամությունը։

Նմանատիպ նյութեր