211652_close_icon

Թող հրապարակի Ղարաբաղի վերաբարյալ բոլոր փաստաթղթերը, դրանից հետո վեճը վերջացած կլինի. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի հետ բանավեճի մասին

views-count1279 դիտում article-date 13:18 24-09-2025
Նախկինում բանակցված բոլոր թեզերն ինքը կործանեց Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախն Ադրբեջան է և վերջ» ու պատերազմ բերեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դիտարկմանը՝ ասում են՝ Ձեր խաղաղության օրակարգով է Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում, նա ասաց. «Դա կեղծ համեմատություն է ոչ մի կապ չունի ղարաբաղյան իմ քաղաքականությունը իր քաղաքականության հետ, բացարձակապես ոչ մի կապ չունի»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ բանավիճելուն, Տեր-Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը պետք է հրապարակի Արցախի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

«Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն իր ձեռքի տակ են, 100 անգամ ասել եմ՝ թող դրանք հրապարակի: Եթե հրապարակի այդ փաստաթղթերը, վեճը վերջացած կլինի, որովհետև այդտեղ ամեն ինչ ասված է»:

Նմանատիպ նյութեր