211652_close_icon
views-count997 դիտում article-date 19:40 23-09-2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև Երևանի և Թբիլիսիի միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանը կարևորում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ գործընկերության շարունակական զարգացումը և պատրաստ է համատեղ նոր նախաձեռնությունների։ 
 

Նմանատիպ նյութեր