211652_close_icon

ՀՀ-ում ժողովրդավարության արժեքների կրողն իշխանությունն է. ժողովրդավարությունը ՀՀ-ում իդեալական չէ, բոլորս մտածում ենք Ստալինի ներմուծած հայացքներով. Փաշինյան

views-count967 դիտում article-date 13:39 23-09-2025
Արդյոք մեր ժողովրդավարության բոլոր մասնակիցներն ուզում են ժողովրդավարություն, իրենց համար արժեք է ժողովրդավարությունը, արդյոք այդ ժողովրդավարական հարթակներում գործող բոլոր ուժերն են որոնց համար ժողովրդավարությունը որևէ արժեք իրենից ներկայացնում է: Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումին պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց՝ ո՞վ է այսօր Հայաստանում ժողովրդավարության լիդերը, ժողովրդավարության պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը:

«Թույլ տվեք ասել՝ այս դեպքում բացառիկ իրավիճակ ունենք, որ այդ արժեքների կրողն իշխանությունն է: Ժողովրդավարության լիդերն ո՞վ է՝ իշխանությունն ու քաղաքացիական հասարակությունը: Վերջին շրջանի քաղաքական գաղափարական հայեցակագային փոփոխություններով և հարցադրումներով, մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում: Մենք բացում ենք դաշտը, ասում ենք՝ ուզում ենք բոլոր հարցերը քննարկվեն, հարցադրումները հնչեն»,- նշեց Փաշինյանը:

Ապա Վարչապետը կրկին հարց բարձրացրեց՝ ինչպիսի՞ն կարող է լինել, օրինակ, ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ մարդիկ՝ մենք բոլորս, ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով, և իրականությունն ու աշխարհն ընկալելու Ստալինի ստեղծած մոդելով:

«Մենք ապրում ենք, ընկալում ենք աշխարհը Ստալինի, Բրեժնևի, Խրուշչովի ստեղծած մոդելներով և ասում ենք՝ բայց կարողա՞ Հայաստանում ժողովրդավարությունն իդեալական չէ: Իհարկե չի կարող Հայաստանում ժողովրդավարությունն իդելական լինել, որովհետև մարդիկ՝ ինձնից սկսած, մյուսներով վերջացրած, մտածում ենք Ստալինի ձևակերպած բանաձևերով, Ստալինի ներմուծած արտահայտություններով և հայացքներով: Այս առումով ժողովրդավարության ամենակարևոր հատկանիշն ինքնահայեցումն է: Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում, այնտեղ չկա ժողովրդավարություն»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր