211652_close_icon

Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին

views-count2233 դիտում article-date 20:14 20-09-2025
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Կարապետյանն ընդգծել է՝ Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ է եղել, նրա «բանակցությունները» միայն պատերազմի են հանգեցնում։ Ավելին․ իրական բանակցություններ վարելու՝ Փաշինյանի անկարողության պատճառով փչացել են հարաբերությունները նաև հարևան ու բարեկամ երկրների հետ։

«Նա փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, փչացրել է հարաբերությունները Վրաստանի Հանրապետության վարչապետի հետ, ինչի մասին մեր հասարակությունը չգիտի, և հիմա փնտրում է նոր «ընկերներ»՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծել է՝  բանակցային կարողություններից զերծ այս իշխանությունը միակ բանը, որը վարպետորեն անում է, բանսարկությունն է և մարդկանց  վիրավորելը, վարկաբեկելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր