211652_close_icon

Իսրայելցի զինվորականները գործողություն են իրականացրել Սիրիայի հարավում

views-count352 դիտում article-date 20:00 20-09-2025
Իսրայելական ուժերը ներխուժել և գործողություն են իրականացրել Սիրիայի Էլ-Կունեյտրա հարավային նահանգի Էս-Սամդանիա բնակավայրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը։

Նշվում է, որ Իսրայելի բանակի մեքենայացված պարեկախումբն անցակետ է տեղադրել գյուղի մուտքի մոտ և խուզարկություններ է իրականացրել քաղաքացիական մի քանի մեքենաներում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ի երեկոյան իսրայելական չորս զրահամեքենաներից բաղկացած շարասյունը մուտք էր գործել Սիրիայի հարավային մեկ այլ նահանգ՝ Դերաա, որտեղ իրականացվել էր համանման գործողություն։

Անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ պաշտոնական Դամասկոսը ձգտում է վերջ դնել երկրի հարավային շրջաններ Իսրայելի ներխուժումներին, որոնք շարունակվում են 2024 թվականի դեկտեմբերից։ Այս շաբաթ նա հայտարարել էր նաև, որ Սիրիան առաջիկա օրերին կարող է անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, որը նման կլինի Հոլանի բարձունքներում սիրիական և իսրայելական ուժերի տարանջատման վերաբերյալ 1974 թվականի համաձայնագրին։
 

Նմանատիպ նյութեր