211652_close_icon
views-count3298 դիտում article-date 10:44 20-09-2025

Այսօր խոնարհվում ենք այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց արյամբ գրեցին Հատուկ գնդի ու Հայոց բանակի փառավոր պատմությունը․ Ռազմիկ Պետրոսյան

Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ գնդի 35-ամյակի առթիվ

Սիրելի՛ եղբայրներ և զինակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հատուկ գնդի 35-ամյակը՝ մի զորամասի, որի հիմքի վրա ձևավորվեց Հայոց բանակը։ Հատուկ գունդը դարձավ այն ամուր վահանը, որից ծնվեցին գնդեր, բրիգադներ և ամբողջ հայկական բանակը՝ իր հաղթական ոգով ու անսասան կամքով։

Մեր նորագույն պատմության յուրաքանչյուր էջում Հատուկ գունդը եղել է առաջամարտիկ։ Նրա զինվորներն ու սպաները կռվել են հայրենիքի ամենադժվար ճակատներում՝ իրենց կյանքով ամրագրելով հավատարմությունը ժողովրդին և պետականությանը։

Այսօր խոնարհվում ենք այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց արյամբ գրեցին Հատուկ գնդի ու Հայոց բանակի փառավոր պատմությունը։ Նրանց օրինակն ու ոգին ապրում է մեր շարքերում և առաջնորդում է մեզ դեպի նոր հաղթանակներ։

Ապարանի գունդը ևս ծնվել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի հիմքի վրա և մինչ այսօր հավատարիմ է Հատուկ գնդի ավանդույթներին  ու կերպարին։

Թող այս հոբելյանը դառնա նոր ուժի, նոր նվիրումի և նոր հաջողությունների սկիզբ ի փառս հայոց նետականության։

Հավերժ փառք մեր նահատակներին,
պատվո ու զորության ուղի՝ մեր ապրող հերոսներին։
35-ամյակդ շնորհավոր,  ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ»։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր