211652_close_icon

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված ընդունելությանը

views-count265 դիտում article-date 18:50 18-09-2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»–ի իր էջում:

«Սեպտեմբերի 18-ին մասնակցել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ եմ ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ:

Ընդունելությանը նախորդել է շրջայցը թանգարանային համալիրում»,–գրել է նախարարը:
 

Նմանատիպ նյութեր