211652_close_icon

2018-ին Արցախ ազատագրողի պարգևից հրաժարվում էին, իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են. Շարմազանով

views-count1369 դիտում article-date 10:15 15-09-2025
2018-ին Արցախ ազատագրողի պարգեւից հրաժարվում էին,իսկ այսօր Արցախ հանձնողի հետ լուսանկարվում են։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Նիկոլ ,ցանկապատ դնելով,աննախադեպ չես դառնա։

Քեզնից 2 հազար տարի առաջ Արտաշես Բարեպաշտ /Ք.Ա. 189-160/ արքան սահմանաքարերը վաղուց տեղադրել է։

Քո կադաստրի վկայականն ու ցանկապատդ պահի քեզ,թե բա՝ « Կիրանցի ցանկապատից այն կողմ հայրենիք չկա»։

Հայրենիքը Աստված է ազգերին տալիս,իսկ քո նմանները հայրենիքի սահմանները փոքրացնում են ու հպարտանում են դրանով։

5 հազար հայորդիներն էին խանգարու՞մ ցանկապատիդ, թե՞՝ 140 հազար արցախահայերը։
Հայրենիքի սահմանը փոքրացնում ես, ցանկապատ ես տեղադրում ու դասեր ես տալիս «դերասաններին»։

Բա դրանք, դրել արդարանում են…մենք սա նկատի ունեինք,նա նկատի ունեինք, 1920-ի մասին է բան ման…

Ամոթ է արա,ամոթ։

2018-ին էիք առյուծ կտրել ,պետական պարգևներից էիք հրաժարվում։

Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք, էդ ո՞նց եղավ 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արգախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում։

Բա մեկդ խոսեիք Բաքվի բանտերի հայ գերիներից։

Թե՞ դրա մասին խոսելը թրենդային չէ ձեր համար։

Նայում եմ ձեզ ու մտածում,որ Նիկոլն էլ է ձեզ շատ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր