211652_close_icon

Անկարայում հազարավոր մարդիկ միացել են ընդդիմության հանրահավաքին

views-count727 դիտում article-date 21:25 14-09-2025
Անկարայում տասնյակ հազարավոր մարդիկ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աջակիցները միացել են Թուրքիայի ընդդիմության հանրահավաքին, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնեցլ էին, որ թուրք դատախազը կոռուպցիայի հետաքննության շրջանակում 48 կասկածյալի, այդ թվում՝ Ստամբուլի ընդդիմադիր Բայրամփաշա շրջանի քաղաքապետի ձերբակալման հրաման է տվել:

Բայրամփաշայի քաղաքապետ Հասան Մութլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից է, հայտարարել է, որ թաքցնելու ոչինչ չունի և տեղի ունեցածն անվանել է «ոչ այլ ինչ, քան քաղաքական գործողություն ու անհիմն զրպարտություններ»:

Նմանատիպ նյութեր