211652_close_icon

ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է․ Մարկո Ռուբիո

views-count343 դիտում article-date 10:54 14-09-2025
ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է:

Այս մասին X-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Երուսաղեմ գնալու ճանապարհին։ Իմ առաջնահերթությունը կլինի պատանդների վերադարձն ապահովելը, խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ուղիներ գտնելը և ՀԱՄԱՍ-ի կողմից ներկայացվող սպառնալիքի վերացումը։

Այս կազմակերպությունը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Նմանատիպ նյութեր