Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները:
Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն՝ նախարար Միրզոյանը նշել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ ներկաներին տեղեկացնելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ ընթացող քննարկումների մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՆԱՏՕ-ի դեսպաններին հետաքրքրող հարցերին: