211652_close_icon

Վիճաբանություն Երևանում․ Դավիթաշեն 4 թաղամասի շենքերից մեկի մոտակա այգուց «կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

views-count3277 դիտում article-date 15:56 10-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 4 թաղամասում գործող «Ծիրան» սուպերմարկետի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կարճ ժամանակ հետո տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից մի քաղաքացի «կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Նարեկ Ա․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել է Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27 շենքի մոտակա այգուց։

Ոստիկանները պարզել են նաև, որ Նարեկ Ա․-ին դեռևս չպարզված անձը ծեծի է ենթարկել ու պատճառել վնասվածքներ ու ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձին հայտնաբերելու քննության ներկայացնելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր