ՏԿԵ նախարարն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին: Նա շնորհավորել է Վահրամ Խաչատրյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։ Վահրամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։
Խաչատրյանը նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում կլուծեն առկա խնդիրները և կնպաստեն մարզի զարգացմանը։