211652_close_icon
views-count919 դիտում article-date 10:42 07-09-2025

Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը հոկտեմբերին կարող են հանդիպել. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա գլխավոր խորհրդականները աննկատելիորեն պատրաստվում են հոկտեմբերին Հարավային Կորեա մեկնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարական հանդիպմանը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին CNN-ին հայտնել են Թրամփի վարչակազմի երեք պաշտոնյաներ։

Գագաթնաժողովը, որը նախատեսված է Գյոնջու քաղաքում հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, Թրամփը համարում է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպելու կարևոր հնարավորություն։ Պաշտոնյաները նշել են, որ լուրջ քննարկումներ են ընթանում APEC-ի շրջանակներում երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, բայց դեռևս հստակ ծրագրեր չեն կազմվել։

 

Նմանատիպ նյութեր