211652_close_icon
views-count940 դիտում article-date 15:10 05-09-2025

ՀՀ քաղաքացիների շուրջ 60 տոկոսը դեմ է, որպեսզի Ադրբեջանին Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրվի. Գելափ

Գելափի հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների շուրջ 60 տոկոսը դեմ է, որպեսզի Ադրբեջանին Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրվի։

Սյունիքի տարածքով ճանապարհ տրամադրելուն ամբողջովին դեմ է հարցված քաղաքացիների 47.6%-ը, ավելի շատ բացասական՝ 11.3%-ը։

Ճանապարհ տրամադրելուն ավելի շուտ դրական է արտահայտվել Գելափի կողմից հարցման մասնակիցների 18.1%-ը, լիովին դրական՝ 17.4%-ը։

Հարցին դժվարացել է պատասխանել 5.6%-ը։

Նմանատիպ նյութեր