211652_close_icon

44–օրյա պատերազմում անհետ կորածների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը

views-count442 դիտում article-date 13:21 04-09-2025
44–օրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհետ կորածների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300 հազար դրամի աջակցությունը։ Այս մասին որոշումը կայացվեց այսօր՝ Կառավարության հերթական նիստում։

Նախորդ որոշմամբ այդ աջակցությունից օգտվելու ժամկետ էր սահմանված հուլիսը ներառյալ։ Այժմ որոշվեց, որ աջակցությունը կհատկացվի նաև օգոստոսի և սեպտեմբերի համար։

Աջակցությունից օգտվելու համար ընտանիքները դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Նմանատիպ նյութեր