211652_close_icon

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ

views-count538 դիտում article-date 20:30 27-08-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ նախագահը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Խորհրդարանի ղեկավարը երիտասարդներին ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից, ինչպես նաև հանրային խոսքի կարևորությունից:

Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Նմանատիպ նյութեր