211652_close_icon

Լռելու ու համակերպվելու հետևանքը. Երևանում 7 հազարից ավելի երեխա այդպես էլ սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ. ավագանու անդամ

views-count2020 դիտում article-date 11:38 22-08-2025
Ձեր ծնողների բողոք-վրդովմունքները, կապված մանկապարտեզներ չհաճախելու ու ձեր հերթը այդպես էլ չհասնելու միակ պատասխանատուն ու մեղավորները նստած են Արգիշտի 1 հասցեում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Երևան քաղաքում 7 հազարից ավել երեխա այդպես էլ Սեպտեմբերի 1-ին չեն հաճախի մանկապարտեզներ։

Ձեր ծնողների վճարած հարկերից քաղաքի բյուջեից դուրս է գրվել 864 մլն դրամ մանկապարտեզների վերանորոգման ու վերակառուցման համար։

Պոզով-պոչով կենդանիները կանգ չե՛ն առնելու սեփական գրպանները լցնելու ագահ գործելաոճից։
Լռելու ու համակերպվելու հետևանքը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր