Հայաստանում սկսվում է սիրողական որսաշրջանը
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները:
2025-2026 թվականների որսի կենդիանների, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: