Նոր Հաճնի կամուրջը հերթական անգամ վերանորոգվում է. տա Աստված, որ նախորդ շինարարների նման հիմա էլ փնթի ու անորակ աշխատանքներ չիրականցնեն, իսկ դա կարող է կանխել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Անցյալ տարվա դեկտեդմբերի 11-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ երկարատև աշխատանքներից հետո Նոր Հաճնի կամուրջը հանձնվեց շահագործման:
Այդ ընթացքում կամրջի վրա աշխատանքներ կատարողները հայտարարում էին, թե այնպիսի որակ են ապահովել, որ կամուրջը մոտ 100 տարի կշահագործվի և ոչ մի ճանապարհաշինարար անելիք չի ունենա:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն ինչպես լինում է շատ հաճախ, այս անգամ էլ այդ մարդկանց խոսքերը իրականության հետ աղերս չունեին:
Հաշված ամիսների ընթացքում պարզվեց, որ բավականին լուրջ թերություններ կան, ինչի համար էլ Կառավարությունը հերթական անգամ հայտարարեց, որ երթևեկությունը Նոր Հաճնի կամրջի վրայով ժամանակավորապես դադարեցվում է:
Օգոստոսի 19-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում այս անգամ կամուրջն ամբողջությամբ վերանորոգող ընկերությունը խոստացավ, որ աշխատանքի նկատմամբ ցուցաբերելու են սրտացավ մոտեցում, աշխատանքը կատարվելու է որակով և բացումից հետո կամուրջը 100-ից 150 տարի առանց որևէ թերությունների շահագործվելու է:
Արդյոք դա իրականություն է, թե հերթական օդը, պարզ կլինի, երբ կամուրջը վերաբացվի:
Տա աստված, որ այս անգամ խոսքը գործ լինի:
Հակառակ դեպքում, ինչպես ժողովրդի մոտ է արդեն տպավորվել, Նոր Հաճնի կամրջի վերանորոգման հաշվին ինչ-որ մարդիկ փողերի լվացմամբ են զբաղված եղել:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 11-ին երկարատև աշխատանքներից հետո Նոր Հաճնի կամուրջը շահագործման հանձնվեց: Երթևեկությունը երկկողմանի գործում էր: Առաջիկայում անավարտ մնացած աշխատանքներն էլ ամբողջությամբ պետք է ավարտին հասցվեին. պետք է տեղադրվեին ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, ցուցանակներ:
Ամբողջությամբ ասֆալտապատվել էր Կոտայքի մարզում Նոր Հաճնի կամուրջը ու ճանապարհաշինարարները վերջնական աշխատանքներ էին իրականացնում ՝ պաշտպանիչ երկաթե արգելապատնեշները ներկելու, ջրահեռացման համար նոր, ավելի հարմարավետ խողովակների ցանցապատ հատվածները տեղադրելու ուղղությամբ:
Ճանապարհաշինարարները հայտնում էին, որ 2-3 օրից Նոր Հաճնի կամուրջն արդեն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, այսինքն կվերաբացվի այն, մինչդեռ ըստ նրանց հայտնածի՝ իրենք այն պետք է շահագործման հանձնեին 2025 թվականին:
Տրված էր, որ աշխատանքները պետք է կատարվեին 300 օր, սակայն իրենք, ընդառաջելով Կառավարության և ազգաբնակչության հորդորներին, աշխատանքներն իրականացրել են նույնիսկ հանգստյան օրերին:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։