Ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «BMW»-ն և «Hyundai»-ը․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և բռնկվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արաբո Մ․-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մեսրոպ Հարությունյանը և Էդվարդ Սարգսյանը։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մետաղե ջարդոնի։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։