211652_close_icon

Ավտովթար Երևանում․ «Դեֆանս» նոր կառուցվող բնակելի թաղամասի մոտ «Mercedes»-ը բախվել է LED էլեկտրասյանը․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5554 դիտում article-date 19:08 09-08-2025
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության հրշեջ-փրկարարական ծառայության Երևանի թիվ 7-րդ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Արամյանը և պարեկ Կարեն Սարգսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր