211652_close_icon
views-count3865 դիտում article-date 09:49 09-08-2025

Գերիների հարցը քննարկվել ու բարձրացվել է բարձրագույն մակարդակում, բայց հիմա մանրամասների մեջ չեմ մտնի. Նիկոլ Փաշինյան

Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք գերիների հարցը չենք բարձրացնում, այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ թեման քննարկվել ու բարձրացվել է բարձագույն մակարդակում, բայց հիմա մանրամասների մեջ չեմ մտնի»,- ասաց նա՝ այդպես էլ կոնկրետ չպատասխանելով հարցին՝ երեկ ԱՄՆ-ում խոսվե՞լ է գերիների մասին։

Փաշինյանի խոսքով՝  քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչին սպասում ենք, պետք է ընկալել այնպես, որ արդյունք չկա։

«Բայց մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերը, առանձին վերցրած, լուծում չունեն, որովհետև այս առաջընթացը, այս պատմական առաջընթացը, որն արձանագրում ենք, հենց դա է բերելու խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր