211652_close_icon

Օգտակար կլինի սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար. ադրբեջանագետ

views-count1234 դիտում article-date 13:40 07-08-2025
Այն, որ Փաշինյանը դիվանագիտական բանակցություններ վարելու ունակություն չունի, դա բազմիցս ապացուցվել է տարբեր իրավիճակներում։ Ներքաղաքական կյանքում դրսևորվող նրա «շյուստրիությունը» որևէ կերպ կիրառելի չի կարող լինել միջազգային հարաբերությունների ու շփումների ժամանակ։ Ավելին, եթե որևէ բանակցությունից վերադառնում է առնվազն մեր երկրին նոր վնաս չտված, դա կարելի է համարել ձեռքբերում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Այդուհանդերձ, ես կարծում եմ օգտակար կլինի Վաշինգտոնում սպասվող հանդիպումից առաջ հանրային դաշտում ձևավորել հստակ պահանջ՝ առնվազն պատանդ պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցում որևէ առաջխաղացում գրանցելու համար։ Ավելի նպատակահարմար մայրաքաղաք, որտեղ կարելի է այսօր այդ հարցը բարձրաձայնել, ես առնվազն չգիտեմ։ Իմանալով նաև, թե որքան է երկրի գլխավոր «ստատուսագիրը» կախված հանրային կարծիքից, ըստ իս՝ դա արդյունավետ միջոց է թեման ուշադրության կենտրոնում պահելու ու միգուցե ինչ-որ հրաշքով այդ հարցում դրական տեղաշարժ ունենալու համար․․․»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր