Մեկ տարի առաջ հետ կանչվածը շարունակում է հանդիսանալ Բելառուսում ՀՀ դեսպան․ ԱԳՆ
Ռազմիկ Խումարյանը շարունակում է զբաղեցնել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնը, չնայած նրան Երևան՝ խորհրդակցությունների կանչելուց հետո անցել է ավելի քան 1 տարի։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ռազմիկ Խումարյանը շարունակում է հանդիսանալ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան»,- ասել են ԱԳՆ-ից:
Լրատվամիջոցը նախարարությանը նաև հարցրել է՝ ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է արդյոք նոր դեսպաններ ուղարկել Մինսկ և Կիև:
«Հայաստանի Հանրապետության դեսպանների նշանակման և հետկանչման մասին հանրությունը պատշաճ կարգով տեղեկացվում է»,- պատասխանել են ԱԳՆ-ից: