Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար. Վարդան Արամյան
Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար։ 168․am-ի տաղավարում ասել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա տեղի կունենար հոսանքի սակագների բարձրացում։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, նշել է Արամյանը։
«Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանն ու նրա թիմը 20 միլիարդ դրամից ավելի շահույթը. չի՛ վերցրել։
Վերաներդրել է ՀԷՑ-ում։ Թող վերցնեն ֆինանսական հաշվետվություններն ընթերցեն, կտեսնեն՝ այդ փողերը վերաներդրված են տնտեսության մեջ՝ հենց դրանով ևս ապացուցվում է, որ Կարապետյանի թիմը ՀԷՑ-ն արդյունավետ է կառավարել»։