211652_close_icon
views-count1933 դիտում article-date 21:15 30-07-2025

Ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի վկայականների մասին օրենսդրական փոփոխությունները. Խաչատրյան. տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ արդեն ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի վկայականների մասին օրսենսդրական փոփոխությունները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները հնարավորություն են ընձեռում ՀՀ քաղաքացիներին (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող) այլ երկրում ստացած և Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վակայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 3 ամիս ժամկետով ճանաչել գործող:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր