«Սրբազան պայքարի» այսօրվա բերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել. ՆԳՆ
«Սրբազան պայքարի» երեք ակտիվիստ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳ նախարարությունից:
«ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, նրանք ազատ են արձակված»,- ասացին ՆԳ նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի»՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։
Վերջիններս պահանջում էին անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։