211652_close_icon

Վրաստանում հերքել են մաքսային հսկողության համակարգի աշխատանքում խափանումների մասին լուրերը

views-count2080 դիտում article-date 19:00 29-07-2025
Վրաստանում բոլոր մաքսային ընթացակարգերն իրականացվում են անխափան, իսկ մաքսավորները մշտական կապ են պահպանում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել էին ամբողջ երկրում մաքսային հսկողության համակարգի աշխատանքի խափանման մասին: Եկամուտների ծառայությունը հերքել է այս տեղեկությունը։

«Պետական սահմանը հատող անձանց, ինչպես նաև բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ մաքսային հսկողության բոլոր ընթացակարգերն իրականացվում են անխափան», – պարզաբանել են գերատեսչությունում:
Ընդ որում, շուրջօրյա անխափան աշխատանք ապահովելու համար երկրի բոլոր սահմանային կետերում ավելացել է մաքսային ծառայողների թիվը։
Վրաստանի տարածքով արտահանման և ներմուծման հոսքերի համատեղ կառավարման նպատակով եկամուտների ծառայության աշխատակիցները սերտ կապի մեջ են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների հետ:

Նմանատիպ նյութեր