211652_close_icon

Վրաստանում ձերբակալվել է 13 անօրինական ներգաղթյալ, որոնց թվում կան Թուրքիայի և Պակիստանի քաղաքացիներ

views-count604 դիտում article-date 20:00 24-07-2025
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են 13 անօրինական ներգաղթյալի, որոնք Հորդանանի, Եգիպտոսի, Պակիստանի, Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ են, հաղորդում է Новости-Грузия-ն։

Դատելով գերատեսչության մամուլի ծառայության կադրերից՝ ձերբակալություններից առաջ անցորդների պատահական ստուգումներ են իրականացվել Աղմաշենեբելի պողոտայի տարածքում:

Այստեղ գործում են տասնյակ բարեր և ռեստորաններ, որոնք պատկանում են Մերձավոր Արևելքից եկած մարդկանց։

Միգրացիայի դեպարտամենտը պարզել է, որ կալանավորվածները խախտել են «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի պահանջները։ Նրանք բոլորը տեղափոխվել են ժամանակավոր կացարան, և սկսվել են երկրից արտաքսման ընթացակարգերը։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապագայում կշարունակեն իրականացնել ներգաղթի վերահսկողության նմանատիպ միջոցառումներ։

«Վրացական երազանքի» կառավարությունը իշխանության 12-րդ տարում ակտիվ պայքար է սկսել անօրինական ներգաղթյալների դեմ։ Խորհրդարանը խստացրել է ներգաղթի մասին օրենքները՝ պարզեցնելով արտաքսման ընթացակարգերը և ներգաղթյալների որոնումը։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ամեն ամիս հաղորդում է տասնյակ օտարերկրացիների արտաքսման մասին։

Նմանատիպ նյութեր