Պապոյանն ու Խուդաթյանը Վայոց ձորում հետևել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին
Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։
Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ 10 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են պետության ֆինանսավորմամբ։
Այնուհետև նրանք այցելել են Մարտիրոս համայնք, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ նախատեսված 144 աշակերտի համար։ Ծրագրված շինարարությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ դպրոցի շահագործումը նախատեսվում է 2 տարվա ընթացքում։
Հաջորդ կանգառները եղել են Սերս և Բարձրունի բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ՝ ուղղված համայնքների միջև կապի բարելավմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը
Նախարարները մարզային այցն ամփոփել են Վայքում։