«Իշխող ուժը չի երաշխավորում, որ գոնե 2 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանա». Դավիթ Ղազինյան․ tert.am
Իշխող ուժը չի երաշխավորում, որ գոնե 2 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկանա, իսկ Սամվել Կարապետյանը 10 տարի չի թանկացրել և հայտարարել է, որ ևս 10 տարի չի թանկացնելու այն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, գրում է tert.am-ը։
«Ազգային ժողովի նիստում երկու անգամ և մեկ անգամ հանրային հեռուստաընկերության եթերում հարց է հնչել՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանալու, իշխող ուժը չի կարողացել երաշխավորել։ Եթե ժողովրդի համար նորմալ է, որ իշխող ուժը, որը վերցնում է ՀԷՑ–ի կառավարումը, չի կարող երաշխավորել, որ երկու տարի էլեկտրաաէներգիայի սակագինը չի թանկանա... ապա՝ մեկնաբանություն չունեմ»,–ասաց Դավիթ Ղազինյանը։