211652_close_icon

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ

views-count640 դիտում article-date 19:12 16-07-2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ նախարար Քսավիե Բեթելի հետ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ձևավորած վստահելի և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով առևտրատնտեսական համագործակցությունը քաղաքական համագործակցության մակարդակին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հեռանկարները, ինչպես նաև ՀԸԳՀ կիրարկման ընթացքը:

Մհեր Գրիգորյանը և Քսավիե Բեթելին երկուստեք ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ:

Նմանատիպ նյութեր