Դա իմ ավտոշարասյունը չէ, ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ի՞նչ կապ ունեմ դրա հետ. Փաշինյանը՝ hղի կնոջ վրшերթի մասին. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ պատասխանել է Tert.am-ի կողմից հնչեցված մի շարք հարցերի:
«Ինչո՞ւ է ութ ամսական հղի կնոջ մահվան պատճառ դարձած վրաերթի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրում» հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ դեպքի պահին ինքը եղել է շարասյան մեքենաներից մեկում, սակայն ոչ վարորդի դերում։ «Պատկերացրեք, որ դուք ավտոբուսի մեջ նստած եք, և ավտոբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Ես մեքենայի մեջ եմ եղել, շարունակել եմ նստած մնալ։ Շարասյան այլ մեքենայում է պատահել դեպքը։ Ես նույնիսկ վկա չեմ գործով։ Ցավակցել եմ, ցավում եմ, դատական գործընթաց գնում է», -ասաց Փաշինյանը։
Լրագրողը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի հանդիպում Կառավարության շենքի մոտ բողոքող արցախցիներին, և ինչո՞ւ է փորձ արվում խլել Արցախի ներկայացուցչության շենքը։ Փաշինյանը հերքեց այն պնդումը, թե արցախցիները կրկին կանգնած են իրենց տները կորցնելու վտանգի առաջ։
«Դուք ասում եք, որ Ղարաբաղի ժողովուրդը տնից զրկվելու հերթական անգամ վտանգի առաջ է կանգնած, բացարձակապես հերքում եմ, չկա այդպիսի բան։ Բոլոր մեր քույրերի և եղբայրների համար Կառավարության ծրագրի վերջին որոշումից հատկապես հետո բոլորի համար ծրագիրը բացված է», – ասաց վարչապետը։ Ինչ վերաբերում է Արցախի ներկայացուցչության շենքին՝ Փաշինյանն ասել, որ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ «Ես բաց ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի ներսում լինի երկրորդ պետություն։ Սա վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ կրոնական ոլորտներում նման փորձերին»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: