211652_close_icon

Փոստանջյանի առավոտյան արված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում․ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական  դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյան

views-count2695 դիտում article-date 11:31 12-07-2025
SHAMSHYAN.com-ը շարունակում է հետևել երեկվանից հանրային լայն հնչեղություն ստացած երեք անչափահաս երեխաների մոր՝ Լիանա Հարությունյանի կալանավորումից հետո տեղի ունեցող զարգացումներին։

Այսօր առավոտյան «Աբովյան» ՔԿՀ-ից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Զարուհի Փոստանջյանը, ի թիվս այլնի, հայտնեց նաև, որ «...դատարանը որոշումը դեռ ինձ չի տրամադրել,որոշումը կայացնում են հատուկ ուրբաթ օրով, որ դիմացը ոչ աշխատանքային օրեր լինեն, պաշտպանը չունենա դատարանի որոշումը և չկարողանա այն բողոքարկել՝ այդկերպ շահելով ժամանակ՝ մարդուն զրկելով ազատությունից»:

Փոստանջյանի հայտարարությանը դատարանների աշխատանքին ընդհանրական գնահատական տալու և որպես ընդունված գործելակերպ ներկայացնելու հայտարարությանը ի պատասխան, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական  դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը մեզ հայտնեց, որ այն  բացարձակ իրականությանը չի համապատասխանում, դատարանում հերթապահություն է իրականացվում, իսկ որոշումն էլ պատրաստ է, կարող են գնալ և ստանալ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր