211652_close_icon

Սեպտեմբերից ստիպելու են, որ մարդիկ հրաժարվեն իրենց մեքենաներից և օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից. Գևորգ Ստեփանյան

views-count3232 դիտում article-date 12:48 11-07-2025
Երևան քաղաքի կառավարման ղեկին պատահաբար հայտնվածները որոշել են, որ մինչ դասապրոցեսները սկսվելը պետք է քաղաքի երթևեկության մեջ փոփոխություններ անեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Քաղաքի տեղաշարժը կոլապսի ենթարկած ու տրասնպորտային բարեփոխումը տապալածները գտել են «լուծում»։

Սեպտեմբերից իրենց անհեռատես քայլերով ստիպելու են քաղաքացիներին, որ սեփական մեքենաներով տեղաշարժվողները հրաժարվեն դրանցից ու օգտվեն «բարեփոխված» տրանսպորտից։

Միակ նպատակը՝ քաղաքի բեռնաթափումը, որը ձախողել են ու կանգնել կոտրած տաշտակի առաջ։

Հ.Գ Հա մեկ էլ , որ որոշել եք էլէկտրական մեքենաների համար էլ սահմանեք կարմիր գծերի վճար, հիշեցում դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր