211652_close_icon

Կառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը իրականում «արտագաղթի ծրագիր է»․ Թանդիլյան

views-count640 դիտում article-date 23:15 09-07-2025
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

«Արցախցիների բնակարանային խնդիրները շարունակում են մնալ չլուծված և կառավարության կողմից արդեն մեկ տարուց ավել չգործող ծրագիրը իրականում «արտագաղթի ծրագիր է», որը ամեն ինչ կորցրած արցախցիներին այլ ելք չի թողնում, քան արտագաղթել։

Հենց սա է իշխանությունների նպատակը՝ հիմա էլ Հայաստանից հեռացնել արցախցիներին։ Դժոխքի միջով անցած արցախցիները ստիպված պայքարում են սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու համար։

Արցախցիների՝ Հայաստանում ապրելը սկզբունքային կարևոր է արցախցիների իրավունքների պաշտպանության համար, հետևաբար, կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին կանգնել արցախցիների կողքին՝ ի նշանավորումն մեր հարատև միասնականության։

Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին»։
 

Նմանատիպ նյութեր