211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Նաիրիի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի պրոֆեսիոնալ և ճիշտ հոգեբանական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ փրկել կնոջ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count11995 դիտում article-date 14:32 08-07-2025
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին Նոր Հաճնի կամրջից սպառնում է իրեն ցած նետել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչույան Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում քննչական բաժնի պետի տեղակալ Տ. Բաղյանը մոտ 40 րոպե բանակցություններ է վարում այդ կնոջ հետ, որպեզի նա հրաժարվի դիմել այդ ծայրահեղ միջոցին և ի վերջո նրան հաջողվում է այդ կնոջը համոզել, որից հետո կնոջը ավտոմեքենայով տեղափոխեն անվտանգ վայր: 
 
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Թե ինչն է եղել կնոջ կողմից նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառը, պարզվում է: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Կոտայքի մարզի բնակիչ է: 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր