211652_close_icon

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի՝ hարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը․ Տիգրան Աբրահամյան

views-count748 դիտում article-date 10:22 08-07-2025
Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը` սեփական երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Վախի մթնոլորտի սփռում, ահաբեկում, բռնություններ և մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք մեր երկրում արդեն սովորական դարձած իրադարձություններ են և անընդհատ ուղեկցելու են մեզ այնքան ժամանակ, քանի սրանք կան:

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր