«Իշխանության դեմ ուժայիններում կա լուռ ընդվզում, հլու-հնազանդ ծառայում են քննչական կառույցները. Իշխանությունը վախենում է դատական համակարգի հնարավոր բոյկոտից». Դավիթ Ջամալյան․ 168.am
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ու գործողությունները համազգային ամոթ են։ Իրավիճակի լրջությունն ու ցավի խորությունը, խայտառակությունը հավանաբար հասարակությունը չի գիտակցում։
«Սա մեր պատմության ամոթի ու խայտառակության էջն է, որն իրականացրել են օրվա իշխանությունները։ Սա ուղղակի կապ ունի թուրք-ադրբեջանական իմպերատիվ պահանջների հետ, որոնք նա ներկայացնում է ՀՀ ղեկավարությանը։ Այսօր Առաքելական եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որը համակարգային ձևով հակադրվում է իշխանություն կոչվածի պրո-թուրքական քաղաքականությանը և պետականակենտրոն քաղաքականություն է վարում։
Մեր երկրում եկեղեցին ավանդաբար պետականությունը պահպանելու ֆունկցիան վերցրել է իր վրա։ Հիշեցնեմ արտաքին քաղաքականությունում կարևոր միջոցառումների ձեռնարկումը, որն իրականացրեց հենց Առաքելական եկեղեցին։ Այս իշխանությունը խարխլել ու թուլացրել է հայոց պետականությունը, և դա տեսնում է Առաքելական եկեղեցին։ Այստեղ մեր դարավոր թշնամին տեսնում է, որ այդ պետականությունը վերջնականապես ոչնչացնելու համար կա դիմադրության օջախ՝ ի դեմս Առաքելական եկեղեցու։ Նկատենք, որ ամբողջ հիստերիան սկսվեց Շվեյցարիայում արցախահայերի խնդիրների, Բաքվում պահվող պատանդների մասին Հայոց Վեհափառի կողմից եղած հայտարարություններից հետո»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։
Փորձագետի խոսքով՝ ՀՀ իշխանություններին թվում է, թե Առաքելական եկեղեցու 2 սրբազաններին կալանավորելով՝ հասնելու են իրենց նպատակներին՝ երբեք չեն հասնելու, սրբազանները, բացի հոգևոր այրեր լինելուց, նաև պետական այրեր են, բարդ ճանապարհ անցած։ Վստահ է՝ 2-ամսյա կալանքը որևէ բան չի փոխելու Բագրատ և Միքայել սրբազանների սկզբունքներում։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում